Բաժին. Տնտեսական

S&P. 2012-14ԹԹ.-ԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ 6% ԱՃ

Ի տարբերություն Վրաստանի կառավարության «լավատեսական տրամադրության»՝ միջազգային  Standard & Poor’s վարկանիշային գործակալությունն այնքան էլ լավատեսորեն չի տրամադրված երկրի տնտեսության զարգացումների վերաբերյալ: Վարկանիշային գործակալության նոր կանխատեսմամբ՝ առաջիկա տարիներին Վրաստանին չի հաջողվի վերականգնել տնտեսական աճի մինչճգնաժամային երկնիշ տեմպերը: Սպասվում է, որ 2012-2014 թվականներին Վրաստանի ՀՆԱ-ն կաճի 6%-ով:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Վրաստանի տնտեսությունը, որը ներկայումս դրսևորում է տնտեսական աճի ամենաարագ տեմպերը տարածաշրջանում, առաջիկա տարիներին կապահովի նվազագույնը 10%-անոց տնտեսական աճ:

Նշենք, որ 2011 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով Վրաստանի տնտեսությունը տարեկան կտրվածքով գրանցել է 8.1% տնտեսական աճ: Ամբողջ 2011 թվականի արդյունքներով Վրաստանի տնտեսության աճը կազմել է 6.8%:

Share