Բաժին. Տնտեսական

BMW-Ն ՀԵՏ Է ԿԱՆՉՈՒՄ 1.3 ՄԼՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

Գերմանական հայտնի ավտոարտադրող Bayerische Motoren Werke AG (BMW) ընկերությունը հետ է կանչում մարտկոցների աշխատանքի հետ կապված թերություններ ունեցող 1.3 մլն ավտոմեքենա: Ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ «արտադրական խոտանով» ավտոմեքենաների հոտ կապված ոչ մի լուրջ վթար չի գրանցվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` 2011 թվականի արդյունքներով BMW ընկերության զուտ շահույթն աճել էր 51,2%-ով և կազմել 4,881 մլրդ եվրո: Տարեկան համախառն հասույթն աճել էր 13,8%-ով և կազմել 68,821 մլրդ եվրո:

Bayerische Motoren Werke AG-ն Եվրոպայի ամենահին ավտոարտադրողներից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 1916 թվականին և հայտնի է իր BMW, MINI, Rolls-Royce Motor Cars ապրանքային նշաններով:

Share