Բաժին. Տնտեսական

ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԻԱՁՈՒԼՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԿԼԱՆՈՒՄՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Ընթացիկ եռամսյակում միաձուլումների և կլանումների համաշխարհային շուկայում գրանցվել է ամենամեծ պասիվությունը՝ վերջին մի քանի եռամսյակների կտրվածքով: Այս մասին հաղորդում է Ernst & Young-ը:

Ըստ ներկայացված տվյալների՝ 2012 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային շուկայում միաձուլումների և կլանումների գործարքների ընդհանուր թիվը կրճատվել է շուրջ 24%-ով: Միևնույն ժամանակ, այս գործարքների համախառն ծավալը, արժեքային արտահայտությամբ, կրճատվել է 13%-ով:

2012 թվականի առաջին եռամսյակում միաձուլումների և կլանումների համաշխարհային շուկայում կնքված գործարքների միջին արժեքը կազմել է 296 մլն ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ Միջին Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան այն միակ տարածաշրջանն է, որտեղ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով գրանցվել է միաձուլումների և կլանումների ինչպես քանակական, այնպես էլ ընդհանուր արժեքային աճ:

Արևմտյան Եվրոպայում հաշվետու եռամսյակում գրանցվել է միաձուլման և կլանման գործարքների ընդհանուր քանակի 19% աճ:

Share