Տնտեսական

Ճապոնիայում ոսկու գինը չորրորդ օրն անընդմեջ թարմացրել է պատմական առավելագույնը

Ճապոնիայում ոսկու գինը չորրորդ օրն անընդմեջ թարմացրել է իր պատմական առավելագույնը՝ համաշխարհային ֆինանսական շուկայում անկայունության պատճառով այս ակտիվի նկատմամբ ներդրողների հետաքրքրության աճի ֆոնին։

Երկրի թանկարժեք մետաղների խոշորագույն արտադրողներից և վաճառողներից մեկը՝ Tanaka Kikinzoku-ն, ոսկու 1 գրամի մանրածախ գինը սահմանել է 9821 իեն (72.98 դոլար): Մինչդեռ Տոկիոյի ապրանքային բորսայում ոսկու ֆյուչերսները վաճառվում են շուրջ 8880 իեն (65.99 դոլար):

Nikkei ինդեքսը, որն արտացոլում է երկրի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի գների տատանումները, մայիսի 3-ից Ճապոնիայում շարունակվող տոների պատճառով մնում է շուրջ 29157 կետի սահմաններում։ Մինչդեռ իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է 0.26%-ով՝ իջնելով 1 դոլարի դիմաց 134,56-134,57 իենի մակարդակին։

Share