Տնտեսական

Ռուսաստանում նոր բնակարանների գները միջին հաշվով աճել են տարեկան 11%-ով

Ռուսաստանի բնակարանների առաջնային և երկրորդային շուկաներում գները 2023-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են համապատասխանաբար 11.4%-ով և 7.9%-ով։

Սիբիրի դաշնային օկրուգում բնակարանները 2023-ի առաջին եռամսյակում թանկացել են առաջնային շուկայում 17.5%-ով, իսկ երկրորդային շուկայում՝ 12.1%-ով։ Սա ամենամեծ աճն է դաշնային շրջանների միջև: Հաջորդը գալիս է Վոլգայի դաշնային շրջանը` համապատասխանաբար 16.7%-ով և 11%-ով: Երրորդ տեղը կիսում են Ուրալը և Հարավային դաշնային շրջանները, որտեղ բնակարանների առաջնային շուկայում գների աճը գերազանցել է 14%-ը, իսկ երկրորդային բնակարանային շուկայում՝ 5-6%:

Տարածաշրջաններից երկու շուկաներում բնակարանների գների ամենամեծ աճը գրանցվել է Նովոսիբիրսկի մարզում՝ 30.1% և 24.2%, Դաղստանի հանրապետությունում՝ 29.5% և 24.7%, ինչպես նաև Չելյաբինսկի մարզում՝ 21.4% և 18.2% և Սարատովի շրջանում՝ 23.6% և 12.6%։

Share