Բաժին. Տնտեսական

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՕԲԱՄԱՅԻ

ԱՄՆ Գերագույն դատարանը սկսել է քննել առողջապահության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված և հաստատված օրենքի համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը: Հիշեցնենք, որ 2010 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել էր առողջապահության մասին օրենք, ըստ որի՝ ԱՄՆ-ում նախատեսվում է ներդնել պարտադիր առողջապահական ապահովագրություն: Այս օրենքը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել ամերիկացիների շրջանում: Օբամայի ընդդիմադիրները նշում են, որ օրենքը կարող է մեծ վնաս հասցնել երկրի տնտեսությանը և «սահմանափակել» ԱՄՆ քաղաքացիների անկախությունը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն`  դատարանի վերջնական որոշումը կհրապարակվի ընթացիկ տարվա հունիս ամսին:

Share