Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է DOING BUSINESS-Ի ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ:

Մինչ քննարկմանն անցնելը վարչապետ Սարգսյանը նշել է. «Նախորդ տարի 6 քայլով առաջընթաց արձանագրեցինք մեր վարկանիշային ցուցանիշներով: Կարևոր է, որ մեր իրականացրած 5 բարեփոխումները գնահատվել էին որպես հաջողված. մեծածավալ բարեփոխումների իրականացմամբ միակն էինք այդ ցուցակում: 6 քայլ առաջ գնալով՝ 61-րդ տեղից տեղափոխվել ենք 55-րդ տեղ: Պետք է նոր թափ հաղորդենք մեր աշխատանքներին, որպեսզի նաև հաշվետու տարում հաջողություններ ունենանք»: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 22-ի N 1930-Ն որոշմամբ նախատեսված` գործարար միջավայրի բարելավման միջոցառումների կատարման ընթացքը: Զեկուցվել է մի շարք ուղղություններով իրականացված քայլերի, ինչպես նաև արձանագրված խնդիրների մասին: Մասնավորապես, արծարծվել են հաշվետվությունների պարբերականության կրճատմանը, հարկային մարմինների հետ տնտեսվարողների փոխհարաբերության նոր մշակույթի ներդրմանը և վարկային տեղեկատվության շրջանառության բարելավմանը վերաբերող հարցեր:

Ամփոփելով մտքերի փոխանակության արդյունքները` կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին:

Share