Բաժին. Տնտեսական

ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵՆ ՎՍՏԱՀ Է՝ ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՈՒՆԱՆՈՒՄ Է

«2012 թվականին, ի տարբերություն նախորդ տարվա, ԱՄՆ տնտեսութունը ուժեղացել է և կայունացել»,- նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն: Նա ընդգծել է, որ ամերիկյան տնտեսության հետագա զարգացման համար անհարժեշտ է ստեղծել նոր աշխատատեղեր և քայլեր ձեռնարկել երկրի անշարժ գույքի շուկայի վերականգնման ուղղությամբ:

Մեկնաբանելով վառելիքի գների աճը` Բեն Բերնանկեն նշել է, որ վերջինս բացասաբար է անդրադառնում հատկապես սովորական քաղաքացիների կենսակերպի վրա:

Նշենք նաև, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարը չի բացառել նաև «քանակական մեղմացում» ծրագրի երրորդ փուլի անցկացումը:

Share