Բաժին. Տնտեսական

BANK OF AMERICA-Ն ՄՏԱԴԻՐ Է ԳՐԱՎԵԼ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ

Ամերիկյան խոշորագույն Bank of America Corp. բանկային խումբը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը միջազգային ասպարեզում: Այս մասին հաղորդում է ամերկյան The Wall Street Journal-ը: Նշվում է, որ BofA-ն արդեն դիմել է միջազգային փորձագետների օգնությանը, ովքեր մոտ ապագայում կներկայացնեն բանկի զարգացման նոր ռազմավարությունը:

Ամերիկյան Bank of America բանկը հիմնադրվել է 1904 թվականին: Այն ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկն է և սպասարկում է մոտ 50 մլն հաճախորդների: Բանկը մասնագիտացած է առավելապես ներդրումային ոլորտում և այժմ իր մասնաճյուղերն ունի աշխարհի ավելի քան 20 երկրներում: Bank of America-ին բաժին է ընկնում «ամերիկյան» ավանդների շուրջ 10%-ը:

Share