Բաժին. Տնտեսական

BRICS. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Այս շաբաթ մեկնարկում է BRICS անդամ երկրների համաժողովը, որը նվիրված կլինի համաշխարհային տնտեսության խնդիրներին, հակաճգնաժամային միջոցառումներին և Իրանի և Սիրիայի հետ կապված խնդիրներին:

Չինաստանի նախագահն այս կապակցությամբ հույս է հայտնել, որ համաժողովի շրջանակներում հնարավոր կլինի մշակել ծրագիր, որը հնարավորութուն կտա BRICS-ի անդամ երկրների ֆինասնատնտեսական ներուժը կենտրոնացնել և պայքարել առկա տնտեսական խնդիրների դեմ: «Չինաստանը համագործակցում է BRICS անդամ բոլոր երկրների հետ, ինչը Չինաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է»,-նշել է Չինաստանի նախագահը:

Նշենք, որ BRICS-ի անդամ երկրներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և ՀԱՀ-ը:

Share