Տնտեսական

Լեհաստանը պահանջում է ռուսական գյուղմթերքի ներմուծման դեմ պատժամիջոցներ սահմանել

Լեհաստանը Եվրամիությունից կպահանջի պատժամիջոցներ կիրառել՝ ռուսական գյուղմթերքների ներմուծման դեմ: Այս մասին հայտարարել է  ԵՄ-ում Լեհաստանի դեսպան Անջեյ Սադոսը:

«Եվրոպային այժմ չեն սպառնում գյուղատնտեսական ապրանքների մատակարարման շղթայի խափանումները: Հակառակը, մենք ունենք ավելցուկի խնդիր: Մենք լուծում ենք Ուկրաինայից գյուղմթերքների ներմուծման ավելացման խնդիրը»,-ասել է Սադոսը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը մինչև հունիսի 5-ը սահմանափակումներ էր մտցրել ուկրաինական ցորենի, եգիպտացորենի, արևածաղկի սերմերի ներմուծման մասով՝ նվազեցնելու այդ ապրանքների ավելցուկային մատակարարումը Բուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա և Սլովակիա:

Ուկրաինայում ռազմական գործողություններից ի վեր ԵՄ-ն պատժամիջոցների 10 փաթեթ է ընդունել ռուսական ընկերությունների և ֆիզիկակական անձանց դեմ: Լեհաստանն ապրիլին առաջարկել է պատժամիջոցների նոր փաթեթ Մոսկվայի դեմ, այդ թվում՝ խողովակաշարով նավթի և ադամանդի ներկրումն արգելել:

Share