Բաժին. Տնտեսական

ՄԱՐԻՈ ՄՈՆՏԻ. «ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՆԱԵՎ ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՆ»

«Եվրագոտու պարտքային ճգնաժամի մեջ իրենց մեղավորությունն ունեն նաև Ֆրանսիան և Գերմանիան», – նման հայտարարությամբ հանդես է եկել Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին` ընդգծելով, որ 2003 թվականին առաջին անգամ Ֆրանսիան և Գերմանիան են խախտել բյուջեի պակասուրդի սահմանագիծը: Այս մասին գրում է Agence France-Presse գործակալությունը:

Հիշեցնենք, որ եվրոպական պարտքային ճգնաժամի հիմնական մեղավորն այսօր համարվում է Հունաստանը: Այս երկիրնիր ֆինանսական խնդիրներով հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը:

2011 թվականից ճգնաժամի վտանգի տակ հայտնվեցին Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան և Իռլանդիան:

Նշենք, որ այժմ Իտալիայի փոխառությունները գնահատվում են 1,9 տրիլիոն եվրո:

Share