Տնտեսական

FT. ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել չինական, հայկական, արաբական և սիրիական որոշ ընկերությունների նկատմամբ

Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ Եվրահանձնաժողովն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել չինական ընկերությունների դեմ, որոնք տեխնիկական սարքավորումներ են մատակարարում Ռուսաստանին։

Պատժամիջոցների ցանկը կքննարկվի մայիսի կեսերին: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով ներքին փաստաթուղթը։

Ցուցակում ընդգրկվել են 7 չինական ընկերություններ։ Դրանք են 3HC Semiconductors, King-Pai Technology,  Sinno Electronics, Sigma Technology, Asia Pacific Links, Tordan Industry и Alpha Trading Investments ընկերությունները: Բոլորն աշխատում են կիսահաղորդիչների, միկրոչիպերի և էլեկտրոնիկայի մշակման ոլորտում։

«Հաշվի առնելով ռուսական ռազմարդյունաբերական համալիրի կողմից օգտագործվող էլեկտրոնային բաղադրիչների առանցքային դերը, նպատակահարմար է պատժամիջոցների ենթարկել նաև երրորդ երկրների որոշ ընկերությունների, որոնք ներգրավված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի համար էլեկտրոնային բաղադրիչների մշակման, արտադրության և մատակարարման գործում»,- ասվում է Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված փաստաթղթի նախագծում։

Նշվում է, որ պատժամիջոցները տարածվելու են նաև Հայաստանում գործող մեկ ընկերության և ԱՄԷ-ի և Սիրիայի մի քանի ընկերությունների վրա։

Share