Բաժին. Տնտեսական

ԻՍՊԱՆԱՑԻՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ

Այսօր` մարտի 29-ին, Իսպանիայում անցկացվում են բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք ուղղված են երկրի բյուջեի պակասուրդի կրճատման նպատակով կառավարության կողմից առաջարկված բարեփոխումների նոր ծրագրերին դեմ: Նշենք, որ բյուջեի պակասուրդի կրճատման նպատակով Իսպանիայի կառավարությունը նախատեսում է աշխատանքային օրենսդրության փոփոխություն, ըստ որի՝ «պարզեցվում» է աշխատանքից ազատման գործընթացը: Նոր բարեփոխումները նախատեսում են նաև արտաժամյա աշխատավարձի կրճատում և աշխատանքային ժամերի ավելացում:

Հիշեցնենք, որ Իսպանիայի կառավարությունը համաձայնել է կատարել Եվրահանձնաժողովի պահանջը և 2012 թվականին երկրի բյուջեի պակասուրդը կրճատել ևս 5 մլրդ եվրոյով: Արդյունքում, ենթադրվում է, որ բյուջեի պակասուրդը կսահմանվի ՀՆԱ-ի 5.8% մակարդակում:

2011 թվականի արդյունքներով Իսպանիայի բյուջեի պակասուրդը կազմել էր երկրի ՀՆԱ-ի 8.5%-ը (91.4 մլրդ եվրո)` այն դեպքում, երբ հաշվետու տարվա համար նպատակային ցուցանիշը սահմանվել էր 6% մակարդակում:

Share