Բաժին. Տնտեսական

ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ BNP PARIBAS-Ը ԿԱՎԱՐՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ֆրանսիական հայտնի BNP Paribas բանկային խումբը մտադիր է մինչև տարեվերջ ավարտել իր բիզնեսի վերակազմավորման գործընթացը: Այս մասին հաղորդում է Dow Jones գործակալությունը:

Ներկայումս գործընթացի 70%-ն արդեն ավարտված է: 2012 թվականի մարտի 22-ի դրությամբ բանկն իր կապիտալն ավելացրել է 12 մլրդ եվրոյով: Ընթացիկ տարում BNP Paribas-ը Fortis-ի հետ միաձուլման արդյունքում նախատեսում է ներգրավվել ևս 300 մլն եվրո:

BNP Paribas SA-ն հիմնադրվել է 2000 թվականին` Banque Nationale de Paris-ի (BNP) և Paribas ներդրումային բանկի միավորման արդյունքում: Շուկայական կապիտալիազացիայի ծավալով BNP Paribas-ը համարվում է Ֆրանսիայի խոշորագույն բանկը:

Share