Բաժին. Տնտեսական

«ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ»-Ն ԱՅՆՔԱՆ ԷԼ «ՄԱՔՈՒՐ» ՉԷ

Վաղը` մարտի 30-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը` «ՄԳԱ Վոթըր» («Մաքուր ջուր» ապրանքանիշ) ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքների վերաբերյալ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՏՄՊՊՀ Մամուլի ծառայութնունից:

ՏՄՊՊՀ հայտարարության համաձայն՝ «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը սպառողին առաջարկում է խմելու մաքուր ջուր` ջրի հումքային ծագման մասին տալով ոչ ճիշտ տեղեկություններ. մասնավորապես այն, որ իբր ընկերության կողմից վաճառվող «Մաքուր ջուր» ապրանքանիշի ջրի շշալցման ժամանակ օգտագործվող ջուրը վերցվում է ուղղակիորեն լեռնային աղբյուրից:  

Հանձնաժողովը բացահայտել է, որ «ՄԳԱ Վոթըր» ընկերության արտադրատեսակների համար օգտագործվում է քաղաքային սովորական  ջրամատակարարման ցանցի ջուրը:

Share