Բաժին. Տնտեսական

H&M-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 6%-ՈՎ

Հագուստի վաճառքով զբաղվող շվեդական խոշորագույն Hennes & Mauritz (H&M) ընկերության բաժնետոմսերի գները Ստոկհոլմի բորսայում նվազել են 6%-ով: Վերլուծաբանների հավաստմամբ` վերջինս պայմանավորված է ընկերության ֆինանսական արդյուքների անկմամբ:

H&M ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` 2011 թվականի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կրճատվել է 15%-ով և կազմել 15,8 մլրդ շվեդական կրոն (2,34 մլրդ դոլար): Միևնույն ժամանակ, H&M-ի տարեկան համախառն վաճառքի ծավալը կազմել է 16.26 մլրդ դոլար` մեկ տարվա կտրվածքով աճելով շուրջ 1.4%-ով:

Նշենք, որ H&M-ը ներկայացված է աշխարհի 43 երկրներում: Ընկերության ցանցն իր մեջ ներառում է ավելի քան երկու հազար խանութ:

Share