Բաժին. Տնտեսական

RIM-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ 66% ԱՆԿՈՒՄ

Բջջային սարքավորումների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը՝ կանադական Research in Motion (RIM) ընկերությունը, ամփոփել է 2011-2012 ֆինանսական տարվա իր գործունեության արդյունքերը: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն`  հաշվետու ժամանակահատվածում, որն ավարտվել է ըննթացիկ տարվա մարտի 3-ին, ընկերության ապահոված զուտ շահույթը կրճատվել է 66%-ով և կազմել 1,16 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, համախառն հասույթը կրճատվել է 7%-ով և կազմել 18,4 մլրդ ԱՄՆ դոլար:.

Հիշեցնենք, որ ֆինասնական տարվա 3-րդ եռամսյակի արդյունքներով RIM ընկերությունը համաշխարհային շուկայում վաճառել էր BlackBerry 14.1 մլն սմարթֆոն և 150 հազար PlayBook պլանշետ-հմակարգիչ:

Share