Տնտեսական

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտուրը հունվար-ապրիլին նվազել է 11.2%-ով.

Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալն այս տարվա հունվար-ապրիլ ժամանակահատվածում տարեկան կտրվածքով կրճատվել է 11.2%-ով և կազմել 217,9 միլիարդ դոլար: Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի մաքսային գլխավոր վարչությունը։

Չինաստանից ԱՄՆ արտահանումն այս ժամանակահատվածում կրճատվել է 14.3%-ով և կազմել 158,25 միլիարդ դոլար, իսկ ԱՄՆ-ից Չինաստան առաքումները նվազել են 2%-ով և կազմել 59,67 միլիարդ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն շարունակում է մնալ Չինաստանի խոշորագույն առևտրային գործընկերը։

Ապրիլին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 56,36 միլիարդ դոլար՝ մարտի համեմատ նվազելով 5.7%-ով։ Չինաստանը ԱՄՆ-ին մատակարարել է 43,02 միլիարդ դոլարի ապրանք, ԱՄՆ-ից Չինաստան ներմուծումը կազմել է 13,34 միլիարդ դոլար։

2021 թվականին Չինաստան-ԱՄՆ առևտուրն աճել է 28.7%-ով և կազմել 755,64 միլիարդ դոլար, իսկ 2022 թվականին այն հասել է 759,4 միլիարդ դոլարի՝ ավելանալով 0.6%-ով։

Share