Տնտեսական

ԱՄՆ-ում գնաճն ապրիլին տարեկան կտրվածքով դանդաղել է մինչև 4.9%

Սպառողական գներն ԱՄՆ-ում ապրիլին տարեկան կտրվածքով աճել են 4.9%-ով, իսկ մեկ ամիս առաջ 5% էր։ Այս մասին են վկայում ԱՄՆ աշխատանքի նախարարության հրապարակած տվյալները։

Ինչպես ընդգծել են գերատեսչությունում, տարեկան կտրվածքով աճը ամենացածրն է եղել 2021 թվականի ապրիլից ի վեր։ Վերլուծաբաններն ակնկալում էին, որ այդ թիվը կկազմի 5%:

Ամսական կտրվածքով սպառողական գներն ապրիլին աճել են 0.4%-ով՝ մարտին գրանցված 0.1% աճից հետո։ ԱՄՆ-ում, մասնավորապես, բարձրացել են բենզինի գինը և անշարժ գույքի արժեքը։

ԱՄՆ-ում գնաճը դեռևս զգալիորեն գերազանցում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի 2% թիրախը:

Share