Բաժին. Տնտեսական

ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵ. «ԱՅՍ ՏԱՐԻ ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ 3% ԱՃ»

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Բեն Բերնանկեն համոզմունք է հայտնել, որ այս տարի ԱՄՆ-ում տնտեսական աճը կկազմի 3%: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԴՊՀ նախագահը հայտարարել էր, որ 2012 թվականին, ի տարբերություն նախորդ տարվա, ԱՄՆ տնտեսութունը ուժեղացել է և կայունացել: Նա նաև ընդգծել էր, որ ամերիկյան տնտեսության հետագա զարգացման համար անհարժեշտ է ստեղծել նոր աշխատատեղեր և քայլեր ձեռնարկել երկրի անշարժ գույքի շուկայի վերականգնման ուղղությամբ: 

Նշենք նաև, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարը չի բացառել նաև «քանակական մեղմացում» ծրագրի երրորդ փուլի անցկացումը:

Share