Տնտեսական

Չինաստանը և Էկվադորը ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրել

Չինաստանը և Էկվադորը ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրել են Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն և Էկվադորի արտաքին առևտրի, արտադրության և ձկնորսության նախարար Խուլիո Խոսե Պրադոն։

Չինաստանի տնտեսական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պաշտոնական պայմանագրերը կնքվել են առցանց։ Հաջորդ փուլում Չինաստանի և Էկվադորի իշխանությունները ջանքեր կգործադրեն այս փաստաթուղթը որքան հնարավոր է շուտ վավերացնելու համար։

Հիշեցնենք՝ երկու պետությունների միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել են 2022 թվականի փետրվարին, և 12 ամիս անց մասնակիցները հայտարարել են խորհրդակցությունների ավարտի մասին։ Ենթադրվում է, որ նոր ձևաչափը կստեղծի ավելի բարենպաստ պայմաններ, կապահովի Չինաստանի և Էկվադորի միջև տնտեսական համագործակցության կայուն և վստահ զարգացումը։

Share