Տնտեսական

Դոնալդ Թրամփը դեֆոլտի գնալու կոչ է արել

Օրերս ԱՄՆ-ում թեժ քննարկումներ են ընթանում պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու հարցի շուրջ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպում է ունեցել Կոնգրեսի առաջնորդների հետ, սակայն համաձայնություն առայժմ ձեռք չի բերվել: Կողմերը կհանդիպեն նաև ուրբաթ օրը: Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը համաձայնել է բարձրացնել պետական պարտքի վերին շեմը, սակայն միևնույն ժամանակ պահանջում է կրճատել պետական ծախսերը: Բայդենը և դեմոկրատները դեմ են այս պահանջին:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել է Նյու Հեմփշիրի բնակիչների հետ հանդիպմանը, որի ընթացքում խոսել է նաև այդ թեմայով:

«Եթե չհամաձայնեն ծախսերի մասշտաբային կրճատումների, ապա պետք է գնաք դեֆոլտի», – ասել է Թրամփը՝ միևնույն ժամանակ վստահություն հայտնելով, որ դեֆոլտ տեղի չի ունենա, քանի որ դեմոկրատները կհամաձայնեն դաշնային բյուջեի ծախսերի կրճատումներ անել՝ պետական պարտքի վերին շեմի բարձրացման դիմաց:

Share