Տնտեսական

Լոնդոնի բորսայում Brent նավթի գինը էժանացել է

Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մատակարարումների ֆյուչերսների արժեքը էժանացել է 1.25 դոլարով (1.61%) ՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 76,19 դոլարի:

Միևնույն ժամանակ, 2023 թվականի հունիսին մատակարարվող  WTI տեսակի նավթի ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էժանացել են 1.41 դոլարով (1.91%) ՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 72.3 դոլարի:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տվյալներով, երկրում  նավթի առևտրային պաշարներն անցյալ շաբաթ ավելացել են 2.95 մլն բարելով ՝ հասնելով մինչև 462,58 մլն բարելի:

Share