Տնտեսական

Bloomberg. G7 երկրները ցանկանում են միավորել ուժերը՝ հակազդելու Չինաստանի տնտեսական ազդեցությանը

Մեծ յոթնյակի (G7) երկրները որոշել են համատեղ հակազդել Չինաստանի տնտեսական աճող ազդեցությանը: Մայիսի 19-21-ը Հիրոսիմայում կայանալիք G7-ի գագաթնաժողովում նախատեսվում է ստեղծել «տնտեսական ազդեցության հարթակ»՝ համակարգելու գործողությունները առևտրի և ներդրումների հնարավոր սահմանափակումների, հնարավոր սպառնալիքների, բոյկոտների և կիբեռհարձակումների վերաբերյալ։ Սակայն նման համատեղ քայլերը, Bloomberg-ի փոխանցմամբ, չեն ենթադրում գործողության կոնկրետ մեխանիզմի մշակում և կախված կլինեն կոնկրետ հանգամանքներից։

Փորձագետները Չինաստանի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառների շարքում նշում են տնտեսական որոշակի կախվածությունը Չինաստանից՝ մասնավորապես մատակարարման շղթաներով պայմանավորված, ինչն ակնհայտ դարձավ կորոնավիրուսային համաճարակի ժամանակ։

Bloomberg-ի տվյալներով՝ գագաթնաժողովին ընդառաջ G7-ի երկրների դեսպանատներին հանձնարարվել է մանրամասն գրի առնել Չինաստանի ազդեցությունը Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի երկրներում՝ պարզելու նրանց տնտեսական խոցելիության ռիսկերը։

Share