Բաժին. Տնտեսական

APPLE. ԹԻՄ ԿՈՒԿԻ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ Է

Ամերիկյան Apple ընկերության ներկայիս գխավոր տնօրեն Թիմ Կուկի վարկանիշը գերազանցել է ընկերության հիմնադիր և նախկին գործադիր տնօրեմ Սթիվ Ջոբսի վարկանիշը: Glassdoor.com կայքի կողմից անցկացված հարցումների արդյունքում Թիմ Կուկի վարկանիշը կազմել է 97%, իսկ Սթիվ Ջոբսինը` 95%:

Փորձագետները գտնում են, որ Թ.Կուկի բարձր վարկանիշը հիմնականում պայմանավորված է ընկերության աննախադեպ ֆինանսական արդյունքներով: 

Նշենք, որ հարցումների արդյունքում վարկանիշային աղյուսակում երրորդ հորիզոնականն է զբաղեցրել ամերիկյան Google ընկերության ղեկավար Լարի Փեյջը, որի վարկանիշը կազմել է 94%:

Share