Բաժին. Տնտեսական

ՀՀ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՃ ԵՆ

2011 թվականին ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի շուրջ 24%-ը, որը կազմել է 193.3 մլն ԱՄՆ դոլար, ուղղվել է հիմնային մետաղների արտադրություն ոլորտ: Միևնույն ժամանակ, մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում օտարերկրյա ներդրումները կազմել են 51.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերում՝ 24.5 մլն ԱՄՆ դոլար:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ մեկ տարվա արդյունքներով Հայաստանի մետաղական հանքաքարի արդյունահանմամբ հետաքրքրված օտարերկրյա ներդրողները օֆշորային գոտու «համբավ» ունեցող Վիրջինյան կղզիներից են և Կանադայից:

Հայաստանի  հիմնային մետաղների արտադրություն ոլորտը շարունակում է գրավիչ մնալ մեր երկրի հիմնական գործընկեր Ռուսաստանի համար:

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերում գրանցվել է  օտարերկրյա ներդրումները հոսք Կիպրոսից, Գերմանիայից և Նիդերլանդներից:

Share