Բաժին. Տնտեսական

ԱՅՍ ՏԱՐԻ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ԱՐԴԵՆ ՍՏԱՑԵԼ Է 20 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

2012 թվականի հունվար-փետրվարին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 2403.8  տոննա ապրանքներ,  որոնց ընդհանուր արժեքը կազմել է 7642.8 մլն ՀՀ դրամ (19.7 մլն ԱՄՆ դոլար): Ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 80%-ով:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների համաձայն՝ հաշվետու այս երկու ամիսներին ստացված օգնության 59.8%-ը կազմել են վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները, 10.8%-ը` քիմիայի և դրա հետ կապվածարդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 6.1%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 6.4%-ը`սարքեր և ապարատներ, 4.4%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքներ, իսկ շուրջ 12.5%-ը` մնացած ապրանքները:  

Հատկանշական է, որ հունվար-փետրվարին Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների  63.5%-ը բաժին է ընկել Չինաստանին: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ին բաժին է ընկել 10%-ը, Եվրամիության երկրներին` 12.4%-ը, ԱՊՀ երկրներին` 0.6%-ը:

Share