Տնտեսական

Շվեդիան նախատեսում է ավելի արագ աշխատանքի թույլտվություն տրամադրել բարձր որակավորում ունեցող միգրանտներին

Շվեդիայի կառավարությունը հանձնարարել է Շվեդիայի միգրացիոն գործակալությանը արագացնել բարձր որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետներին աշխատանքի թույլտվության հայտերը վերանայելու գործընթացը: Գերատեսչությունը նաև կստեղծի նոր ստորաբաժանում, որը նման միգրանտներին կգրավի երկիր: Այս մասին հայտնել միգրացիայի հարցերով նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը։

«Աշխատանքի թույլտվության համար դիմելը հեշտ կլինի, և որոշումն արագ կկայացվի»,- ասել է պաշտոնյան ու հավելել՝ բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավել ցանկացող գործատուները 30 օրվա ընթացքում որոշում կստանան:

Որոշմատ շրջանակում ընդգծվել է նաև հմուտ օտարերկրյա աշխատողների կարևորությունը Շվեդիայի զարգացման համար։ Կառավարության որոշումը կյանքի կոչելու համար Միգրացիոն գործակալությունը կստեղծի աշխատուժի մշտական ​​պահանջ ունեցող ընկերությունների համար նոր սերտիֆիկացման համակարգ, որը կոչված է զգալիորեն արագացնելու նրա ներգրավումը երկիր։

Ավելի վաղ կառավարությունը հայտարարել էր, որ գրեթե կրկնապատկում է սովորական աշխատանքային միգրանտների աշխատավարձի շեմը՝ մինչև 26.6 հազար կրոն (2.8 հազար դոլար):

Share