Բաժին. Տնտեսական

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ Գերագույն դատարանին կոչ է արել չմերժել առողջապահության ոլորտի բարեփոխումների ծրագիրը:

Հիշեցնենք, որ Գերագույն դատարանը, որն ունի 9 անդամ, սկսել է քննել առողջապահության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված օրենքի համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը:

2010 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել էր առողջապահության մասին օրենք, ըստ որի՝ ԱՄՆ-ում նախատեսվում է ներդնել պարտադիր առողջապահական ապահովագրություն: Այս օրենքը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել ամերիկացիների շրջանում:

Օբամայի ընդդիմադիրները նշում են, որ օրենքը կարող է մեծ վնաս հասցնել երկրի տնտեսությանը և «սահմանափակել» ԱՄՆ քաղաքացիների անկախությունը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն`  դատարանի վերջնական որոշումը կհրապարակվի ընթացիկ տարվա հունիս ամսին:

Share