Բաժին. Տնտեսական

WELLS FARGO-Ն ՈՐՈՇԵԼ Է ՀԱՄԱԽՄԲԵԼ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻՆ

Ամերիկյան Wells Fargo բանկը մտադիր է ստեղծել հատուկ ներդրումային հիմնադրամ, որը կմիավորի հարուստ հաճախորդների սպասարկմամբ զբաղվող իր Family Wealth և Lowry Hill ստորաբաժանումները: Բանկի տարածած պաշտոական հաղորդագրության համաձայն` նոր ստեղծվող այս հիմնադրամը հնարավորություն կտա բանկին ընդլայել իր մասնաբաժինը հարուստ ընտանիքների և անհատների սպասարկման շուկայում: Նախատեսվում է, որ հիմնադրամի ծառայությունները հասանելի կլինեն այն հաճախորդների համար, որոնց ակտիվների ընդհանուր արժեքը գերազանցում է 50 մլն ԱՄՆ դոլարը: Հարուստների հիմնադրամը կներկայանա Abbot Downing բրենդով:

Share