Բաժին. Տնտեսական

ԲՆԱԿԱՆ ՀՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 30%-ՈՎ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2012թ.-ի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանում բնական հյութերի արտադրության ծավալներն աճել են 29.4%-ով և կազմել է 1531.7 հազ. լիտր:

Այս նույն ժամանակահատվածում ոչ ալկոհոլային ըմպելիքների ընդհանուր արտադրության ծավալներն աճել են 7%-ով և կազմել 3913.2 հազ. լիտր:

Share