Բաժին. Տնտեսական

ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2012թ.-ի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանում հանքային ջրերի արտադրության ծավալներն աճել են 11.6%-ով և կազմել է 2860.2 հազ. լիտր: Այս նույն ժամանակահատվածում աղբյուրի ջրերի արտադրության ծավալներն աճել են 38.9%-ով և կազմել 1736.2հազ. լիտր:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարին հանրապետությունում հանքային ջրերի արտադրության ծավալները, նախորդ տարվա հունվար ամսվա տվյալների հետ համեմատած, աճել էին 9,6%-ով և կազմել 525,4 հազար լիտր, իսկ աղբյուրի ջրերի արտադրության ծավալներն աճել էին 73,1%-ով և կազմել 768.3 հազար լիտր:

Share