Տնտեսական

Ֆրանսիան միջազգային ներդրողներից ակնկալում է ստանալ 13 միլիարդ եվրո

Ֆրանսիական բիզնեսն ակնկալում է հավաքել 13 միլիարդ եվրո տարբեր նախագծերի համար Վերսալում կայանալիք «Ընտրիր Ֆրանսիան» տնտեսական համաժողովի ընթացքում: Այս մասին հայտնում էAgence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

Նախագծերից ամենամեծը նախատեսում է 5.2 միլիարդ եվրո թայվանական Prologium կոնցեռնի կողմից նոր սերնդի մարտկոցների գործարանի կառուցման համար Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Դյունկերքում, որը կստեղծի 3000 աշխատատեղ: Նույն վայրում չինական XTC տեխնոլոգիական ընկերության և ֆրանսիական Orano-ի հետ համատեղ 1.5 միլիարդ եվրոյով կմեկնարկի բաղադրիչների արտադրությունը և մարտկոցների վերամշակումը։

Մնացած միջոցները նախատեսվում է ներգրավել տարբեր ոլորտներում նախագծերի իրականացման համար՝ դեղագործությունից մինչև կահույքի արտադրություն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր կմասնակցի համաժողովի բացմանը։

Share