Տնտեսական

Bloomberg. Ռոբուստա սուրճի գներն աճում են. սա վերջին 12 տարվա առավելագույն ցուցանիշն է

Ռոբուստա սուրճի հատիկների մեծ պահանջարկը և ցանքատարածությունների վատ բերքը պատճառ դարձան, որ այս տեսակի սուրճի մեծածախ գինը բարձրանա: Bloomberg-ը հայտնում է, որ սա վերջին 12 տարվա առավելագույնն է:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ռոբուստայի պահանջարկի աճը պայմանավորված է բարձր գնաճով և ծախսերի ընդհանուր աճով։ Այս սորտը նախընտրելի է արաբիկայի համեմատ իր ավելի մեծ հասանելիության պատճառով, այն նաև հաճախ օգտագործվում է լուծվող սուրճի պատրաստման մեջ։

Գործակալության տվյալներով՝ իրավիճակը սրում է սորտի պակասը։ Վիետնամի ֆերմերներն այս սորտի աշխարհի ամենամեծ արտադրողն են, բայց պարարտանյութերի շուկայում առկա գնաճը լուրջ վնաս է հասցրել շուկային: Արդյունքում՝ հանրապետությունում սուրճի պտուղների բերքը վերջին չորս տարում դարձել է ամենացածրը։ Բրազիլիայում սուրճի պլանտացիաները տուժել են երաշտից, իսկ Ինդոնեզիայում՝ հորդառատ անձրևներից:

Share