Բաժին. Տնտեսական

ՌՈՒՍԱՍՏԱՆ ԿԱՐՏԱՀԱՆՎԻ 15 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՆԻՐ

Զարգացման հայկական գործակալությունը և ՀՀ Պանրագործների միությունը շարունակում են աշխատանքներն՝ ուղղված  ՀՀ-ում արտադրված հայկական պանրի որակական հատկանիշների բարելավմանը և արտահանման խթանմանը:

Ինչպես տեղեկացնում են Զարգացման հայկական գործակալության Մամուլի ծառայությունից՝ Գործակալության և ՀՀ պանրագործների միության հետ համատեղ «Հայկական պանիր» ընկերությունն ակտիվ աշխատանք է ծավալել ռուսական շուկա պանրի արտահանման ուղղությամբ, որի արդյունքում կնքվել է մոտ 1,5 մլն ԱՄՆ դոլարի արտահանման պայմանագիր: Նախատեսվում է, որ այս պայմանագրով պանրի արտահանումը կիրականացվի առաջիկա տարիներին:

Նշենք, որ  2011 թ.-ին Ռուսաստան է մատակարարվել 25 տոննա պանիր:  

«Հայկական պանիր» ընկերությունը հիմնադրվել է 2010թ: Այն  պետական-մասնավոր համագործակցության արդյունք է` Զարգացման Հայկական Գործակալության և ՀՀ Պանրագործների ասոցիացիայի մասնակցությամբ:

«Հայկական պանիր» ընկերության առջև դրված  խնդիրն է`  ունենալ որակական  արտադրանք, որն իրականցվում է հայկական պանիր արտադրող ընկերությունների շնորհիվ:

Share