Տնտեսական

ԵՄ-ն ապրանքահոսքի անսովոր աճ է արձանագրել դեպի Ռուսաստանի հարևան երկրներ

ԵՄ-ն հակառուսական պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների հոսքերի անսովոր աճ է արձանագրում դեպի ՌԴ հարևան, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներ ու խնդրում է նրանց բացատրել իրավիճակը և դադարեցնել նման հոսքերը: Այս մասին է վկայում առևտրի և տնտեսության հարցերով Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսի հայտարարությունը:

«Մենք համապատասխան երկրներին խնդրել ենք բացատրել անոմալ հոսքերը և արդյունավետ միջոցներ ձեռնարկել դրանք դադարեցնելու համար»,-ասել է նա:

Բրյուսելում ԵՄ ֆինանսների նախարարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում Դոմբրովսկիսը ընդգծել է, որ եվրոպական պատժամիջոցների շրջանցումը թուլացնում է դրանց արդյունավետությունը և վնասում ներքին շուկային ՝ ստեղծելով անարդար մրցակցություն: «Պատժամիջոցների արդյունավետությունը կախված է դրանց իրականացումից»,-հիշեցրել է ԵՀ փոխնախագահը:

Share