Տնտեսական

Իրանն ու Ռուսաստանը համատեղ խոշոր նախագծեր են ակնկալում նավթագազային ոլորտում

Նավթագազային ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը նոր փուլ է թևակոխել։ Այս մասին հայտնում է նավթի նախարարի միջազգային հարցերով տեղակալ Ահմադ Ասադզադեն:

Ելույթ ունենալով նավթագազային ոլորտում աշխատող իրանական և ռուսական ընկերությունների միջև փորձագիտական մակարդակի առաջին նստաշրջանում, որը տեղի է ունեցել մայիսի 16-ին Թեհրանում, նա նշել է, որ խոշոր համատեղ նախագծեր են սահմանվել իրանական և ռուսական պետական ընկերությունների միջև:

Մայիսի 16-ին Իրանի նավթարդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտում կայացել են նավթագազային ոլորտի իրանական և ռուսական ընկերությունների B2B հանդիպումները:

Այսօրվանից էլ Թեհրանում մեկնարկում է «Իրանի նավթ, գազ և նավթաքիմիական» Iran Oil Show 2023 27-րդ միջազգային ցուցահանդեսը, որին կմասնակցեն ռուսական «Made in Russia» ազգային բրենդի ներքո գործող 28 ընկերություններ:

Share