Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-Ն ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 5.2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) մտադիր է 5,17 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն տրամադրել Պորտուգալիային: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՀ-ն Պորտուգալիային տրամադրել էր 18,56 մլրդ ԱՄՆ դոլար:

Փորձագետների կարծիքով` Պորտուգալիան կարող է հայտնվել Հունաստանի կարգավիճակում` հաշվի առնելով պետական պարտքի բարձր մակարդակը և տնտեսական աճի ցածր տեմպերը:

Share