Բաժին. Տնտեսական

WhatsApp-ն այժմ թույլ է տալիս թաքցնել չաթեր

WhatsApp-ն այսօր հայտարարեց, որ ներկայացնում է նոր «Chat Lock» գործառույթը, որը նախատեսված է օգտատերերին ապահովելու անվտանգության լրացուցիչ շերտ իրենց ամենագաղտնի խոսակցությունների համար: Ինչպես կարելի է ենթադրել անվանումից, գործառույթը թույլ է տալիս կողպել չաթը, այն առանձնացնել ընդհանուր չաթերի ցանկից։ Տվյալ չաթը հասանելի է միայն տվյալ գաջեթի գաղտնաբառով կամ կենսաչափական տվյալների միջոցով, օրինակ՝ մատնահետքով: Երբ կողպում եք չաթը, հավելվածը նաև ավտոմատ կերպով կթաքցնի այդ չաթի բովանդակությունը ծանուցումների մեջ:

«Մենք կարծում ենք, որ այս գործառույթը հիանալի կլինի այն մարդկանց համար, ովքեր ժամանակ առ ժամանակ տրամադրում են իրենց հեռախոսները ընտանիքի անդամներին կամ այն պահերին, երբ իրենց հեռախոսը ինչ-որ պահի մեկ ուրիշի մոտ է»,— գրել է ընկերությունը իր բլոգում։

WhatsApp-ը նախատեսում է ավելացնել Chat Lock-ի ավելի շատ տարբերակներ՝ ներառյալ ուղեկից սարքերի բլոկավորումը, չաթերի համար հատուկ գաղտնաբառ ստեղծելը՝ հեռախոսի գաղտաբառից տարբեր ու եզակի գաղտնաբառ ստեղծելու համար:

Թեև WhatsApp-ն ունի մանրամասն ծածկագրում, այն կիրառելի չէ, երբ ինչ-որ մեկն արդեն իսկ մուտք ունի ձեր հեռախոսին և կարող է տեսնել ձեր հաղորդագրությունները: Նոր գործառույթն ապահովում է անվտանգության լրացուցիչ շերտ այս դեպքերում:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share