Տնտեսական

Իրանի նախագահ Ռեշտ-Աստարա երկաթուղու համաձայնագիրը ռազմավարական քայլ է համարում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ռեշտ-Աստարա երկաթուղու ստեղծման մասին համաձայնագիրը կարևոր և ռազմավարական քայլ է համարվում Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում:

IRNA գործակալությունը նշում է, որ Իրանի նախագահն այս մասին  հայտարարել է Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ:

Ռայիսին շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին միջոցառմանը  մասնակցելու և  երկու երկրների համագործակցության թեմային լուրջ վերաբերվելու համար:

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը օգտակար կլինի ոչ միայն Իրանի և Ռուսաստանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին համար: Արևելյան և Հարավային Ասիայից մինչև Կովկաս և Հյուսիսային Եվրոպա: Այս երթուղին կդառնա այդ բոլոր երկրների միջև բարեկամության և առևտրատնտեսական համագործակցության ուղի»,- նշել է նախագահը:

Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը և  երթուղու ճանապարհին գտնվող երկրները  գիտեն, որ Իրանի երթուղին ամենաէժան և ամենամոտ ճանապարհն է առևտրային, տնտեսական և տարանցիկ աշխատանքների համար:

«Մենք ունենք մեծ տնտեսական ներուժ, որը դեռ լիարժեք չի գործի դրվել: Մենք պետք է գործի դնենք բոլոր ուժերն ու միջոցներն ու հնարավորությունները, որպեսզի իրականացվեն այդ բոլոր նախագծերը», – ասել է  Ռայիսին:

Share