Բաժին. Տնտեսական

ՕԲԱՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ Է ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ «ԻՆՍԱՅԴԵՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Երեկ` ապրիլի 4-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է ինսայդերական գործարքների վերաբերյալ նոր օրենք, ըստ որի՝ ԱՄՆ Կոնգրեսի անդամներին արգելվում է կնքել ինսայդերական գործարքներ: Սա նշանակում է, որ այսուհետ ամերիկյան կոնգրեսականնները չեն կարող բորսայական գործարքներ կնքել՝ հիմնվելով միայն «նեղ կոնգրեսական շրջանում» հասանելի տեղեկատվության վրա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2012 թվականի հուլիսից:

Share