Տնտեսական

Ղազախստանը մտադիր է մեծացնել նավթի մատակարարումները Չինաստան

Ղազախստանի իշխանությունները ակնկալում են ավելացնել նավթի մատակարարումները Չինաստան, դրա համար նախատեսվում է ընդլայնել համապատասխան նավթամուղը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ղազախա-չինական ներդրումային կլոր սեղանի ժամանակ։

«Նավթի արտահանումն ավելացնելու համար մենք նախատեսում ենք ընդլայնել Ղազախստան-Չինաստան նավթամուղը, օրակարգում են առկա նավթամուղերի թողունակության ավելացման հարցերը՝ կապված նավթամթերքի սպառման աճի հետ: Նախատեսվում է նաև ավելացնել Shymkent նավթավերամշակման գործարանի արտադրական ներուժը տարեկան 6-ից մինչև 12 միլիոն տոննա: Մենք հաջողությամբ աշխատում ենք այս ոլորտում Չինաստանի ազգային նավթային կորպորացիայի հետ միասին»,- ասել է նախագահը:

Տոկաևի խոսքով՝ Աստանան առաջնահերթություն է համարում գազի վերամշակման հզորությունների ավելացումը և գազատրանսպորտային համակարգի ընդլայնումը։

«Այս համատեքստում չափազանց կարևոր է Բեյնու-Բոզոյ-Շիմքենթ գազատարի երկրորդ շարանը գործարկելը: Բացի այդ, մենք շահագրգռված ենք Կաշագանի հանքավայրում գազի վերամշակման գործարան կառուցելով` տարեկան 4 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ»,- ասել է Տոկաևը:

Share