Տնտեսական

Bloomberg. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը տնտեսագետներ է վարձում պատժամիջոցների ազդեցությունն ուսումնասիրելու համար

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երկու տնտեսագետի է վարձել՝ ուսումնասիրելու պատժամիջոցների ազդեցությունն ու անցանկալի հետևանքները, որոնք դարձել են ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական գործիքը։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։
Այսպիսով, ֆինանսների նախարարության կազմում հայտնվել է պատժամիջոցների տնտեսական վերլուծության բաժին, որը կուսումնասիրի պատժամիջոցների կողմնակի ազդեցությունները դրանց ներդրումից առաջ և հետո՝ պարզելու՝ արդյոք դրանք ճշգրտման կարիք ունեն։ Գլխավոր տնտեսագետը կլինի Ռեյչել Լինգասը, որը նախկինում աշխատել է ԱՄՀ-ում:

Նախարարությունը շարունակում է կադրերի համալրումը. ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Բրայան Նելսոնը հայտարարել է, որ ֆինանսների նախարարությունը մտադիր է ուսումնասիրել պատժամիջոցների ազդեցությունը ինչպես իրենց անմիջական թիրախների, այնպես էլ ԱՄՆ գործընկերների ու դաշնակիցների վրա։

Share