Բաժին. Տնտեսական

ՄԱՐՏԻՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ԳՐԱՆՑԵԼ Է ԱՃ

Բրիտանական The Society of Motor Manufacturers and Traders (SMMT) կազմակերպության կողմից հրապարակված հաշվետվության համաձայն` 2012 թվականի մարտ ամսին, նախորդ ամսվա համեմատությամբ, Մեծ Բրիտանիայի ավտոմեքենաների շուկան ապահովել է վաճառքի ծավալների 1,8% աճ: Հաշվետու ժամանակահատվածում երկրում վաճառվել է 372 835 ավտոմեքենա: Նշենք, որ արդյունքները շուրջ 6%-ով գերազանցել են փորձագետների սպասումները:

SMMT-ի կանխատեսման համաձայն` 2012 թվականի արդյունքներով Մեծ Բրիտանիայում կվաճառվի 1,92 մլն ավտոմեքենա, իսկ 2013 թվականին ցուցանիշը կկազմի 1,98 մլն միավոր:

Share