Բաժին. Տնտեսական

ԱՄՆ ԱՄԵՆԱՓՈՔՐ ՔԱՂԱՔԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 900 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ

ԱՄՆ Վայոմինգ նահանգում գտնվող Բուֆորդ քաղաքը, որն ունի ընդամենը մեկ բնակիչ, հայտարարված աճուրդում վաճառվել է 900 հազար ԱՄՆ դոլարով: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Բուֆորդը համարվում է ԱՄՆ ամենափոքր քաղաքը և ունի մի քանի հեկտար հողատարածք, մի քանի շինություններ և բենզալցակայան: Վերջինս քաղաքի կոչում է ստացել 1860 թվականին:

Share