Բաժին. Տնտեսական

SONY-Ն ԿԿՐՃԱՏԻ 10 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Ճապոնական Sony ընկերությունը մտադիր է ընթացիկ տարում կրճատել 10 hազար աշխատատեղ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նշենք, որ 2011-2012 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով ընկերությունը կրել էր 2,08 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս: Միևնույն ժամանակ, Sony-ի ապահոված եռամսյակային հասույթն կրճատվել էր 17,4%-ով և կազմել 23,89 մլրդ ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Sony-ն բանակցություններ էր սկսել Ճապոնիայի զարգացման պետական բանկի հետ՝ իր լուսանկարչական ապարատների, հեռուստացույցների և բջջային հեռախոսների արտադրության համար հումք արտադրող ստորաբաժանման վաճառքի հարցի շուրջ: Շրջանառվող լուրերի համաձայն` գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 360-480 մլն ԱՄՆ դոլար:

Sony ընկերությունը հիմնադրվել է 1946 թվականին և հանդիսանում է իր ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկը:

Share