Տնտեսական

ԱՄՆ-ն անհիմն է համարում Չինաստանում ամերիկյան Micron ընկերության արտադրանքի արգելքը

ԱՄՆ իշխանությունները անհիմն են համարում ՉԺՀ-ի Կիբեռտարածության պետական ​​գրասենյակի կողմից կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի ազգային օպերատորների վրա ամերիկյան չիպեր արտադրող Micron Technology-ի արտադրանք գնելու արգելքը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի առևտրի նախարարության ներկայացուցչին։

«Մենք կտրականապես դեմ ենք այն սահմանափակումներին, որոնք հիմք չունեն», – ասել է նա՝ մեկնաբանելով Պեկինի արգելքն այն բանից հետո, երբ աուդիտը պարզեց, որ ընկերության արտադրանքը վտանգ է ներկայացնում Չինաստանի կիբեռանվտանգության համար:

«Այս գործողությունը, ինչպես նաև ամերիկյան այլ ընկերությունների վրա կատարված վերջին արշավանքներն ու հարձակումները, հակասում են Չինաստանի պնդումներին, որ նա բացում է իր շուկաները և հավատարիմ է թափանցիկ կարգավորող շրջանակին», – ավելացրել է ամերիկացի պաշտոնյան: Նա նշել է, որ Վաշինգտոնը մտադիր է համագործակցել դաշնակիցների հետ՝ վերացնելու «Չինաստանի գործողությունների պատճառով չիպերի շուկայում առկա խափանումները»։

Micron-ը միկրոպրոցեսորների աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է: Հիշեցնենք՝ մարտի սկզբին Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Չինաստանի իշխանությունները օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության կանոնավոր ստուգումներ են իրականացնում։

Share