Տնտեսական

Ջո Բայդենը կարծում է, որ ԱՄՆ-ում դեֆոլտ չի եղել և չի լինի

Միացյալ Նահանգները երբեք դեֆոլտ չի հայտարարել և չի էլ հայտարարի: Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։

«ԱՄՆ Կոնգրեսի բոլոր չորս առաջնորդները համաձայն են ինձ հետ, որ դեֆոլտը, թույլ տվեք կրկնել, տարբերակ չէ: Եվ ես ակնկալում եմ, որ այս առաջնորդներից յուրաքանչյուրը կկատարի այս պարտավորությունը: Ամերիկան ​​երբեք չի հայտարարել դեֆոլտ և երբեք չի էլ հայտարարի»,- նշել է նա։

Բայդենը նաև ասել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթիի հետ պատրաստվում է քննարկել ազգային պարտքի առաստաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

Միաժամանակ Բայդենը Կոնգրեսում իր քաղաքական հակառակորդներին կոչ է արել «դուրս գալ ծայրահեղ դիրքերից», միևնույն ժամանակ պետական ​​պարտքի հետ կապված իրավիճակը կարգավորելու հանրապետականների առաջարկների մեծ մասը համարել է «անընդունելի»։

Share