Բաժին. Տնտեսական

ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՇՈՒԿԱՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՐԱԳ

2012 թվականին համաշխարհային շուկայում ինտերնետ-գովազդի ծախսերը կգերազանցեն 98 մլրդ ԱՄՆ դոլարը: GroupM-ի գնահատականներով՝ ընթացիկ տարում, նախորդ տարվա համեմատությամբ, ինտերնետ-գովազդի համաշխարհային շուկան կապահովի ավելի քան 15% աճ: Կանխատեսվում է, որ ինտերնետ-գովազդի մասնաբաժինը համաշխարհային գովազդային և մեդիա ծախսերի ընդհանուր ծավալում կհասնի 19%-ի:

Նշենք, որ 2011 թվականի արդյունքներով ինտերնետ-գովազդի համաշխարհային շուկան աճել է 16%-ով և կազմել 84.8 մլրդ ԱՄՆ դոլար: Ընդ որում՝ ինտերնետ-գովազդի մասնաբաժինը համաշխարհային գովազդային և մեդիա ծախսերի ընդհանուր ծավալում կազմել է 17%:

GroupM-ի հաշվարկներով՝ 2011 թվականին ինտերնետ-գովազդի ծախսերի առավել զգալի աճ գրանցվել է Հյուսիսային Ամերիկայում: Նախորդ մեկ տարվա ընթացքում այս տարածաշրջանի երկրները ինտերնետ-գովազդի վրա ծախսել են 34.5 մլրդ ԱՄՆ դոլար: Երկրորդ տեղում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է (24.8 մլրդ ԱՄՆ դոլար), երրորդ տեղում՝ Արևմտյան Եվրոպան (21 մլրդ ԱՄՆ դոլար):

Share